Muratsan (Grigor Ter Hovanissyan) / Մուրացան
Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) 19-րդ դարի նշանավոր հայ գրող է, ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում:Նրա ստեղծագործությունների շարքում յուրահատուկ տեղ են գրավում պատմական թեմաներով գրված գործերը: Իբրև իր ժողովրդին ջերմորեն սիրող հեղինակ՝ նա ամեն մի գործ ստեղծելու ժամանակ աչքի առաջ ունեցել է հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան: Պատմական անցյալի իրադարձությունները դարձնելով գեղարվեստական երկերի նյութ, Մուրացանն արտահայտում է իր ջերմ սերը հայրենիքի նկատ֊մամբ և արձագանքում ժամանակի հուզող հարցերին, մասնավորաբար հայ ժողովրդի ազգային-ազտագրական պայքարին։ Հայտնի է, որ ժողովուրդը պատմության հերոսական դրվագների մեջ տեսնում է իր կենսունակության և ուժի ապացույցներ. հերոսական պատմությունը նրան մղում է նոր սխրագործությունների: Մուրացանի ստեղծագործությունների գլուխգործոց Գևորգ Մարզպետունի պատմական վեպի նյութը վերցված է 10-րդ դարի իրադարձություններից։ Գևորգ Մարզպետունին, միավորելով հայ իշխաններին, մի շարք հաղթանակներ է տանում արաբների դեմ և օգնում Աշոտ Երկաթ թագավորին Հայաստանն ազատելու արաբական հրոսակներից, որից հետո էլ երկրում հաստատվում է հարյուրամյա խաղաղության ժամանակաշրջանը: