Muratsan (Grigor Ter Hovanissyan) / Մուրացան
Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
19-րդ դարի նշանավոր հայ գրող Մուրացանը (իսկական անունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թ. Ղարաբաղի Շուշի քաղաքում:Նրա ստեղծագործությունների շարքում յուրահատուկ տեղ են գրավում պատմական թեմաներով գրված գործերը: Իբրև իր ժողովրդին ջերմորեն սիրող հեղինակ՝ նա ամեն մի գործ ստեղծելու ժամանակ աչքի առաջ ունեցել է հայ ժողովուրդը, նրա անցյալը, նրա պատմությունը, նրա տխուր ներկան: Պատմական անցյալի իրադարձությունները դարձնելով գեղարվեստական երկերի նյութ, Մուրացանն արտահայտում է իր ջերմ սերը հայրենիքի նկատ֊մամբ և արձագանքում ժամանակի հուզող հարցերին, մասնավորաբար հայ ժողովրդի ազգային-ազտագրական պայքարին։ Հայտնի է, որ ժողովուրդը պատմության հերոսական դրվագների մեջ տեսնում է իր կենսունակության և ուժի ապացույցներ. հերոսական պատմությունը նրան մղում է նոր սխրագործություեների: Մուրացանը գրական ճանաչման է արժանացել Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ (1881) պատմական դրամայով, որն առաջին անգամ հրատարակվել է 1900-ին, Թատրոն հանդեսում։ Սյուժեն ընտրելով XIII դ. թաթար-մոնղոլական արշավանքների շրջանի Արցախի պատմությունից, գրողը գլխավոր հերոսին օժտել է առաքինության, անձնազոհության ու հայրենասիրության բարձր գիտակցությամբ, հաստատել հայ ժողովրդի բարոյական արժանավորությունը։