Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30-ին Գյումրի քաղաքից ոչ հեռու գտնվող Ղազարապատ գյուղում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր: 1897 -ին տպագրել է Երգեր և վերքեր բանաստեղծությունների առաջին գիրքը: 1899-1906-ին ստեղծել է Հայդուկի երգեր բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա Ձյունն է եկել ծածկել հիմա..., Հայաստանին, Ահա նորեն գարուն եկավ բանաստեղծությունները: Բանաստեղծը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. ...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...,- սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում: 1926-ին պոետն այցելեց Խորհրդային Հայաստան և հրատարակեց բանաստեղծությունների իր նոր ժողովածուն և մի շարք պատմվածքներ։ 1930-ին կրկին մեկնում է արտասահման , իսկ 1936-ին վերջնականապես վերադառնում հայրենիք։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին: