Tserents (Hovsep Shishmanyan) / Ծերենց
Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Հայ գրող, հրապարակախոս Ծերենցը՝ Հովսեփ Շիշմանյանը, ծնվել է (1822-1888թթ.) Կոստանդնուպոլսում: Միջնակարգ կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյան վարժարանում։ 1848 թվականին մեկնել է Փարիզ, ընդունվել Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել է Մուրատ-Ռաֆայելյան վարժարանում: 1852 թվականին Ծերենցն ավարտում է Պիզայի համալսարանը, 1853 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, հանդես եկել կրթա-դաստիարակչական գործունեությամբ, ինչպես նաև զբաղվել հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով: Զեյթունի ապստամբության նախօրեին մեկնել է Կիլիկիա, հալածվել քաղաքական գործնուեության համար։ 1876 թվականին Ծերենցը բժշկի պաշտոնով մեկնել է Կիպրոս։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Թիֆլիսում։ Այդ շրջանում նա եղել է Վանում, Ալաշկերտում, Բասենում և այլուր, բժշկական օգնություն ցույց տվել բնակչությանը։ 1879 թվականին Ծերենցը հրատարակել է Երկունք Թ դարու պատմական վեպը։ Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս ժողովրդի մարդը՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով բազմագլխյան վիշապ՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը ժողովրդոց բանակն է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է երկունքից ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։