Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Հայ նշանավոր գրող Նար-Դոսը `Միքայել Հովհաննիսյանը, ծնվել է 1867թ.-ի մարտի 1-ին Թբիլիսիում և մահացել 1933թ.-ի հուլիսի 17-ին նույն քաղաքում:Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է Պայքար (1911 թ.) վեպը, որտեղ գրողը ձգտել է ցույց տալ ժամանակի հասարակական գլխավոր հոսանքների՝պահպանողականների և ազատամիտների բախումը, շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մեծ ու փոքր ողբերգությունները, սիրո ողբերգությունը, մարդու հոգու անտեսանելի ծալքերը և օրհասական պայքարը, քննադատել հասարակության անտարբերությունն ու արհամարհանքը անհատի հանդեպ: Վեպը Մանեի անձնական կյանքի դրամայի մասին է: Մի առիթով գլխավոր հերոսուհին՝ Մանեն ասել է, թե ամուսնացած կինն իրավունք չունի սիրելու ուրիշ տղամարդու: Եվ սակայն հայտնվել է հակասության արանքում՝ լինելով ամուսնացած կին, սիրում էր ազատամիտ Բադամյանին: