Nar-Dos (Michael Hovhannisyan) / Նար-Դոս
Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան) ծնվել է 1867 թ. Թիֆլիսում: Գրողի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։ Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ։ Նա բազմաժանր հեղինակ է, սկզբնական շրջանում գրել է բանաստեղծություններ, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում, իսկ 1886-ից գրել է վեպեր, վիպակներ։ Քնքուշ լարեր (1887)վեպում Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։