Atrpet (Sargis Mubayajyan) / Ատրպետ
Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Հայ արձակագիր Ատրպետը՝ Սարգիս Մուբայաջյանը, ծնվել է 1860 թվականին, Կարս քաղաքում, հարուստ առևտրականի ընտանիքում: Ավարտել է տեղի կաթոլիկների վարժարանը, 1877թ.` Պոլսի Օսմանյան լիցեյը: 1880թ-ից արևելահայ գյուղաքաղաքներում աշխատել է որպես ուսուցիչ: 1893թ-ից եղել է Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ: 1895թ. ձերբակալվել և աքսորվել է Ռոստով: Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ: Հրատարակել է Ապագա լրագիրը։ Ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները: Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված Տժվժիկը հայտնի պատմվածքը: Նրա սոցիալական պատմվածքներում (Քյուլհան բեյի, Ղադի, Կաղ Նազո, Խառա-Խրխա և այլն) արտացոլվել են դասակարգային հարաբերությունների ըմբռնումն ունեցող գրողի ներհուն մտորումները աշխարհի անարդար կառուցվածքի, հարստության և աղքատության, ներքնախավերում տարերայնորեն ձևավորվող սոցիալական պայքարի գիտակցության հուսադրող աճի վերաբերյալ: Շխնոց,Քոռ-Եղիկ , Թուլումբաջիներ և այլ վիպակներում ևս անդրադարձել է սոցիալ-տնտեսական անարդարություններին: Մահացել է 1937 թվականին Գյումրիում: