Atabek Khnkoyan / Աթաբեկ Խնկոյան
Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Աթաբեկ Խնկոյան (Խնկո Ապեր, 1870-1935), հայ մանկագիր, ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող։ Նա կրթությունն ստացել է ծննդավայրում` Փամբակի շրջանի Ղարաբոյա գյուղում (այժմ՝ Խնկոյան), ապա՝ Ալեքսանդրապոլի (Գյումրի) քաղաքային դպրոցում: Գրչակից ընկերներն այնքան են սիրել Խնկոյանին, որ 1918 թ-ին նրան կնքել են մտերմիկ` Խնկո Ապեր անվամբ:Նա գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ: Առավել հայտնի են Աղվեսն ու արջը, Գող մաքին, Առակներ, Բանաստեղծություններ, Մրգաստան, Գայլն ու գառը, Մկների ժողովը, Հեքիաթներ ու պատմվածքներ ժողովածուները: Ճանաչված են նաև Մեղուն, Լուսինը, Բկլիկ ձկնիկը, Կարմիր գարունը, Ճանճը, Գիրք, Փիսիկ, Խոզի այծերը, Սերոբը գործերը: Նրա առակներն ու ոտանավորները, փոխադրությունները (Մկների ժողովը, Գայլն ու գառը, Ճպուռն ու մրջյունը, Խոզն ու ագռավը) սիրելի են և՛ մեծերին, և՛ փոքրերին: Նա նաև հմուտ թարգմանիչ էր: Թարգմանել է ռուս առակագիր Իվան Կռիլովի գործերից, Սամուիլ Մարշակի, Նիկոլայ Նեկրասովի բանաստեղծություններից, Ալեքսանդր Պուշկինի Տերտերն ու իր Բալդի ծառան, ռուսական ժողովրդական Ոսկե ձվիկը, Պապն ու շաղգամը հեքիաթները: Նա շուրջ 120 (նաև թարգմանական) գրքերի հեղինակ է:Ա. Խնկոյանը մահացել է 1935 թ. Երևանում։