Khachik Dashtents / Խաչիկ Դաշտենց
Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Խաչիկ Դաշտենց (մայիսի 25, 1910, Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 9, 1974, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, բանասեր։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ էր 1934 թվականից։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Բանասիրական գիտությունների թեկնածու։ Դաշտենց գրական անունը ստացել է հայրենի Դաշտադեմ գյուղի անունից։ Խաչիկ Դաշտենցը միջնակարգ կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ամերիկյան մանկատանը։ Ուսուցչությամբ է զբաղվել ՀԽՍՀ Լենինականի գավառի Հոռոմ և Սառնաղբյուր գյուղերում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը (1932 թ.), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժինը (1940 թ.)։ 1932-1934 թթ. որպես բաժնի վարիչ աշխատել է Ավանգարդ թերթի խմբագրությունում։ Խաչիկ Դաշտենցը 1940-1941 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1941-1948 թթ.՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների մանկավարժական ինստիտուտում, 1960-1966 թվականներին՝ Կառլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն Բայրոնը և հայերը խորագրով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1965-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ Թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել նրա Խոդեդան վեպը (Երևան, 1961) և Ռանչպարների կանչը վիպասքը (Մոսկվա, 1984)։ Խաչիկ Դաշտենցը մահացել է 1974 թ. մարտի 9-ին Երևանում։