Khachatur Abovyan / Khachatur Աբովյան
Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում, 1809 թվականին։ Աբովյանը համարվում է արևելահայ նոր գրականության հիմնադիրը և առաջին վիպագիրը , ով գրել է աշխարհաբար լեզվով: Նրա առաջին գլխավոր աշխատություւնն է 'Վերք Հայաստանի' պատմական վեպը, որի մեջ ներկայացված է հայ ժողովրդի կյանքը և տառապանքը պարսից տիրապետության շրջանում: Ստեղծագործության մեջ Աբովյանը պատկերել է մեր ժողովրդի հայրենասիրությունը, նրա հերոսական ոգին, ազնիվ ձգտումները, ինչպես նաև հայոց աշխարհը՝ իր գեղեցիկ բնությամբ, հպարտ լեռներով, ծաղկանկար դաշտերով ու խոր-խոր ձորերով: Աբովյանը կյանքի վերջին տարիներին հոգեկան խոր տառապանքներ է ունեցել: Իր քարոզած լուսավոր գաղափարների պատճառով վաստակել էր մեծ թվով խավարամիտ թշնամիներ, որոնք ամեն կողմից հալածում էին նրան: Եվ ահա 1848 թվականին, ապրիլի 2-ին , տանից դուրս է գալիս ու այլևս չի վերադառնում : Նրա մահվան մասին զանազան ենթադրություններ կան , բայց և ոչ մեկը ճշտված չէ : Այսպիսի ողբերգական վախճան է ունեցել Աբովյանը: