Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Մովսես Խորենացին համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ Հայ սերունդները մեծարել են նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր, Տիեզերահռչակյալ և այլ պատվանուններով։ Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր Հայոց պատմության մեջ ։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում։ 15-16 տարեկան հասակում Վաղարշապատում ուսանել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մոտ։ 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոս։ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնել են վերադարձի ուղին և ճանապարհվել դեպի Հունաստան։ Նրանք տեղ են հասել իրենց ուսուցիչների՝Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն՝ 440 թ փետրվարից հետո։ Մովսես Խորենացու մատենագրական վաստակի թագ ու պսակը Պատմություն Հայոց երկն է, որը նա գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Հայոց պատմությունը ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ է, որն ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը: Ըստ Ստեփան Մալխասյանցի՝ Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի...: