Hagop Baronyan / Հակոբ Պարոնյան
Librería Samer Atenea
Kálamo Books
Librería Elías (Asturias)
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Հակոբ Պարոնյան (նոյեմբերի 19, 1843, Ադրիանուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 27, 1891, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ գրող-երգիծաբան և լրագրող, XIX դարի երկրորդ կեսի հայ գրականության, հատկապես ռեալիստական արձակագրության ներկայացուցիչներից մեկը։Կրթությունը հիմնականում ստացել է իր ծննդավայրի Արշակունյան վարժարանում։ Այնտեղ հայոց լեզվի հետ սովորում է նաև ֆրանսերեն, իտալերեն և բուլղարերեն։ Դպրոցն ավարտելուց հետո՝ 1857 թվականին, ընդունվում է Ադրիանապոլսի հունաց մայր վարժարանը՝ հունարենի մեջ հմտանալու համար։ Պարոնյանը զբաղվում է նաև ինքնակրթությամբ, առանձնապես ուսումնասիրում է հայոց պատմությունն ու հայ գրականությունը, հին հունական փիլիսոփաների ու գրողների երկերը և եվրոպական հեղինակների ստեղծագործությունները։ ...