Raphael Patkanian (Kamar Katiba) / Ռափայել Պատկանյան
Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Պատկանյան Ռափայել Գաբրիելի, Գամառ Քաթիպա (8.11.1830, Նոր Նախիջևան - 26.8.1892, Նոր Նախիջևան), բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: Գ. Պատկանյանի որդին:Սկզբնական կրթությունն ստացել է հոր դպրոցում, 1843-49-ին սովորել է Լազարյան ճեմարանում: 1850-ին մեկնել է Թիֆլիս:Առաջին ստեղծագործությունները՝ Պանդուխտ հայ ի Փարեզ, Զարմայր Նահապետի մահը (պոեմներ), Առավոտյան երգ շինականաց, Երեկոյան երգ շինականաց (բանաստեղծություններ), լույս են տեսել 1850-51-ին Արարատ շաբաթաթերթում: Առաջին պոեմում Պ. հայ պետականության վերջին ներկայացուցիչ Լևոն IV-ի կերպարը նույնացրել է հայրենիք, ազգ, ազգային ինքնագիտակցություն գաղափարների հետ, առաջ քաշել հայրենիքի անկախության, Հայաստանը օտար լծից ազատագրելու խնդիրները: Երկրորդ պոեմը, որ անտիկ շրջանի պատմությունից վերցված դրվագ է, դարձյալ վերածվում է հայրենիքը գովերգող պատգամի:Նա հայ քաղաքացիական պոեզիայի հիմնադիրներից մեկն է: