Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Հայ արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեն ( Շիրվանզադե` Շիրվանի որդի) ծնվել է 1858 թ. Շամախիում: Սովորել է տեղի հայկական թեմական և ռուսական գավառական երկդասյա դպրոցներում: 1875թ. մեկնել է Բաքու և 3 տարի աշխատել որպես գրագրի օգնական: Այդ տարիներին նրա կյանքում մեծ դեր է ունեցել մորաքրոջ որդին՝ դերասան Հովհաննես Աբելյանը: 1878թ-ից թղթակցել է հայկական և ռուսական մամուլին և կատարել գրական առաջին փորձերը: 1883թ. տեղափոխվել է Թիֆլիս: Նույն թվականին Մշակ թերթում տպագրվել է նրա առաջին պատմվածքները, իսկ 1886-91թթ. եղել է Արձագանք պարբերականի քարտուղարը, որտեղ տպագրել է Ֆաթման և Ասադը (1888թ.), Տասնուհինգ տարի անց (1890թ.) նովելները և այլ ստեղծագործություններ: Շիրվանզադեն մահացել է 1935 թ. Կիսլովոդսկում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: