Raffi (Hagop Melik-Hagopian) / Րաֆֆի
Librería Samer Atenea
Librería Aciertas (Toledo)
Kálamo Books
Librería Perelló (Valencia)
Librería Elías (Asturias)
Donde los libros
Librería Kolima (Madrid)
Librería Proteo (Málaga)
Րաֆֆի (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի) - նշանավոր հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հետագայում՝ 1847-ին, մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում: Այնուհետև ուսանել է ռուսական պետական գիմնազիայում ։ Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Նա գեղարվեստական խոսքի նորարար է, ով որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։ Պատմվածքներում հեղինակը ներկայացրել է Պարսկաստանում և Թիֆլիսում ապրող հայերի ողբերգական կյանքը: